ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մեկնարկ, որի հետևում արդեն երևում են նոր ողբերգությունների ստվերները

Մեկնարկ, որի հետևում արդեն երևում են նոր ողբերգությունների ստվերները
03.08.2026 | 12:04

Նա վերադարձավ արձակուրդից իր մեյմունների հետ միասին և հիմա գնալու է մինչև վերջ՝ առանց սահմանների, առանց խղճի, առանց կարմիր գծերի:

Նա այլևս կորցնելու ոչինչ չունի, իսկ դա ամենավտանգավորն է:

Ցավալին այն է, որ շատերը դեռ չեն գիտակցում, թե իրականում ինչի ականատեսն ենք դառնալու:

Նոր քաղաքական սեզոնը խոստանում է ոչ թե սովորական դիմակայություն, այլ ամենաստորացուցիչ, ամենակործանարար դրսևորումների շղթա, ու մենք հերթական անգամ, թամաշայի դեմքով նայելու ենք այդ ամենին ու ասելու ենք՝ օ՜հ, ոչ...

Ես չեմ տեսնում այստեղ հումոր:

Այսօրվա ԱԺ նիստն ինձ համար ոչ ճանաչողական սքեչ էր, ոչ էլ հերթական քաղաքական շոու, այն ինձ համար դարձավ մի մեկնարկ, որի հետևում արդեն երևում են նոր ողբերգությունների ստվերները:

Ամենացավալին այն է, որ այս պատմությունը, կարծես, վերջ չունի։ Այն նոր թափով լցվելու է մեր գլխին, ներծծվելու է մեր առօրյա, թունավորելու է մարդկանց հոգիները, ապականելու է հանրային կյանքը, և եթե շարունակվի այս ընթացքը, մեզ հասցնելու է մի կետի, որտեղ խելագարությունն այլևս փոխաբերություն չի լինելու, այլ՝ առօրյա իրականություն:

Հռիփսիմե Առաքելյան

Դիտվել է՝ 2349

Մեկնաբանություններ